Հայաստանի Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Մարտունիի, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում եւ Սարավանի լեռնանցքում, այսօր՝ փետրվարի 19–ին, ժամը 10:00–ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում:
Արագածոտնի մարզի Օհանավան-Ռյա Թազա ճանապարհահատվածը պատված է մերկասառույցով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


























