Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն եւ Ահմեդ Դավութօղլուն հավաքվել են Գյանջայում՝ նախարարական հանդիպմանը մասնակցելու:
«Թրենդը» հայտնում է, որ նախքան նիստը Vego հյուրանոցում երկկողմ հանդիպումներ են կայացել՝ Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Վրաստան, Վրաստան- Թուրքիա ձեւաչափերով:
Այնուհետեւ նախարարները նեղ ձեւաչափով եռակողմ հանդիպում կանցկացնեն, որից հետո քաղաքի գործադիր իշխանության շենքում ընդլայնված կազմով եռակողմ հանդիպում կկայանա:
Սա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների երրորդ հանդիպումն է: Նախորդը կայացել էր 2013-ի մարտին Բաթումում:
Սպասվում է, որ արտգործնախարարները կմասնակցեն նաեւ Գյանջայում Վրաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը:
Գյանջան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, գտնվում է Բաքվից 345 կմ արեւմուտք:


























