Երեւանի Մուրացանի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում, փետրվարի 17-ին, ժամը 16.10-ի սահմաններում, իրար են բախվել «Ռենո» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «ՎԱԶ-2106»-ն վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդուն, այնուհետեւ բախվել Ռոստովյան փողոցի թիվ 34/4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: