Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ-ին, փետրվարի 17-ին, ժամը 17.20-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել-Աստրա» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել-Աստրա»-ի վարորդը, ուղեւորը եւ «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























