Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.30-ին, 33-ամյա Արթուր Չ.-ն կամավոր հանձնել է «ԴՇԿ» տիպի 12.7 մմ տրամաչափի` 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 29 եւ «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.40-ին, 69-ամյա Հաղթանակ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի կարճեցված փողով հրացան եւ «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:



























