58-ամյա Ալեքսանդր Ա.-ն, փետրվարի 17-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ եւ ոչինչ չգողանալով` դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 19-ամյա Արտաշես Ա.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:



























