Մի տղամարդ փետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Իջեւանի ՊՊԳՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 53-ամյա Սուսաննա Ս.-ն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: