Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 12.35-ին, 50-ամյա Արթուր Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 106 փամփուշտ եւ ծխարձակիչ 2 նռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 12.30-ին, 62-ամյա Լիդա Հ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 759 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:



























