Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, փետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Վարուժան Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի փեղկը բացելով` մտել է 40-ամյա Իսահակ Մ.-ի բնակարան եւ գողացել ոսկյա զարդեր ու գումար:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: