Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սովխոզ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգում այրվում են մոտ 800 քմ խոտածածկ տարածք եւ խորդանոցի տանիք (1,5×2,5մ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.31-ին, մարվել` 14.51-ին: