Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում աշակերտները, օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին:

Քաղաքապետարանի մմուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նույնպես գրքեր է նվեր տարել։ Տարոն Մարգարյանն աշակերտներին նվիրել է Երեւան քաղաքի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ եւ մաղթել է հաջողություն ուսման մեջ։

Աշակերտների մեկ այլ խումբ, վաղ առավոտից այցելելով Երեւանի քաղաքապետարան, գրքեր է նվիրել նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին եւ աշխատակազմի այլ անդամների։

Փետրվարի 19-ի վաղ առավոտից, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ, Երեւանի 30 դպրոցների աշակերտներ շրջել են Երեւանի փողոցներում եւ գիրք նվիրել անցորդներին։

Աշակերտները Գիրք նվիրելու օրը այցելել են նաեւ ՀՀ սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց ընդունել է նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետ այցելել են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարություններ եւ գրքեր նվիրել այդ նախարարությունների աշխատակազմերի անդամներին։