Ինչո՞վ են հպարտանում ադրբեջանցի պաշտոնյաների զավակները: Այդ հարցն առաջադրել է haqqin.az գործակալությունը՝ «Նախարար Իբրահիմովի որդու օդանավերը, մոտորանավակներն ու Մալդիվները» հոդվածում:
Չնայած իրավիճակը վերլուծել են միայն մեկ «Պապայի որդու»՝ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Նազիմ Իբրահիմովի որդի Էլնուրի օրինակով, պատկերը ընդհանրական է բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների որդիների համար:
«Էլնուրը սիրում է ճանապարհորդել, սակայն օդանավում ինչ-որ հաստլիկի կողքին մեջք ցավացնելը նրա համար չէ: Բիզնես-կարգը եւս անցած փուլ է: Էլնուրը գերադասում է հարմարավետություն ու սպասարկում, այսինքն թռիչք մասնավոր օդանավով: Այսպիսին է Բաքվի «ոսկե երիտասարդության» կյանքը»:
Հանգիստ Մալդիվներում թեժ սեզոնի՞ն, կամ հանգստյան օրերին ընկերների հետ Այցելություն Ստամբո՞ւլ . ոչ մի խնդիր, հայրիկը չի կարող մերժել սիրելի որդուն»,-հեգնում է հեղինակը՝ նշելով, որ մեկ ժամ թռիչքը տատանվում է 2,5-10 հազար եվրոյի սահմաններում: Գինը կախված է օդանավի մոդելից, սրահից, սպասարկումից եւ սննդից: Մալդիվների դեպքում գինը կկազմի մոտ 4 հազար եվրո: «Անգործությունից ազատ ժամանակն Էլնուրն անցկացնում է ամենաէլիտար ռեստորաններում թանկարժեք խմիչք վայելելով, նաեւ զբաղվում է DJ-ությամբ»,-գում է հեղինակը:
«Ըստ քաղաքում պտտվող լուրերի՝ մի քանի տարի առաջ իր դստեր քսանամյակին Նազիմ Իբրահիմովը ոսկերչական խանութում ժամացույց էր գնել, այսինքն չակերտավոր էր «գնել». խոստացել էր «օրերս» բերել գումարը (50.000 եվրո): Նախարարին չէին կարողացել մերժել: Իսկ նա այդպես էլ չէր բերել գումարը:
Կես տարի ստացվող հեռախոսազանգերն իրավիճակը չէին փոխել՝ ժամացույցի գումարը ոչ ոք չէր պատրաստվում վերադարձնել: Բարեբախտաբար խանութի տերն այլ նախարար է, որն էլ համապատախան լծակների էր սեղմել՝ գումարը վերադարձնելու համար:
Բաքվում մի այսպիսի անեկդոտ կա. պաշտոնյաներով լի երթուղայինում փողերը վարորդին այդպես էլ չեն հասնում…
Իսկ ինչո՞վ են հպարտանում պաշտոնյաների երեխաները: Գուցե, իրենց ծնողների արդարությա՞մբ եւ անկաշառությա՞մբ: Թե՞ արժանապատվությամբ եւ մեծահոգությա՞մբ: Երեւի, իրենք էլ չգիտեն: Նրանք չեն մտածում: Ոչնչով», - եզրակացնում է հեղինակը:




























