«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը խնդրում է օգնել Իրաքում բնակվող եզդիներին:

«Իրաքում եզդիների նկատմամբ հալածանքները շարունակվում են: Մեկ շաբաթ առաջ «Սիրիայի եւ Լեվանտի հանրապետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներով թռուցիկներ էին տարածել, որտեղ կոչ էին արել եզդիներին հեռանալ իրենց բնակավայրերից հակառակ դեպքում նրանց կսպանեն:

Եվ ահա մեկ շաբաթ անց, երբ սկսվեց եզդիական Խդր Նաբի տոնակատարությունը Իրաքի հյուսիսային մասի Կհուչե շրջանի Դահուլ բնակավայրում սիլամիստները սպանել են 3 եզդիների: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի սահմանից 6 կմ հեռավորության վրա»,- ասվում է հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Տեղաբնակ եզդիները «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության տեղեկատվական կենտրոնին փոխանցել են, որ  իսլամական նշյալ խմբավորման անդամները փորձում են հաստատվել եզդիական բնակավայրերում եւ այդտեղից հարձակումներ իրականացնել Սիրիայի ուղղությամբ. «Տեղի բնակչությունն ահաբեկված է եւ նրանք կարծում են, որ հարձակումներ նորից տեղի կունենան: Ըստ իրենց տեղեկությունների՝ հարձակումներ են սպասվում նաեւ եզդիական Խդր Նաբի բուն տոնակատարության օրըˋ այս ուրբաթ օրը»: