Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը կոչ է արել հետաքննել Ուկրաինայում տիրող իրավիճակը, որտեղ բախումների արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ:

«Կոչ եմ անում անհապաղ ու անկախ կերպով հետաքննել իրավիճակը, որպեսզի պարզվեն փաստերը, որոնք կապահովեն արժանի պատասխանատվություն այդ արյունալի բախումների համար»,-ասվում է Պիլեյի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ կոչ է արել Ուկրաինայի կառավարությանն ու ցուցարարներին կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել իրավիճակի խաղաղ կարգավորման համար: