Ուկրաինայում նավահանգիստները խնդիրներ չունեն երկրում ծագած անկարգությունների հետեւանքով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայկական լոգիստիկ Trans Logistic Caucasus ընկերության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը: «Իրադարձություններն Ուկրաինայում դեռ չեն ազդել տեղական նավահանգիստների աշխատանքի վրա, դրանք աշխատաում են սովորական ռեժիմով, առանց բարդություններին»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ Օդեսայում եւ Ուկրաինայի այլ նավահանգիստներում՝ Իլյիչեւսկ, Կերչի, Սեւաստոպոլ, անկարգություններ դեռ չեն եղել: Իսկ Օդեսայում հունվարի 26-ից արտահերթ հանրահավաք է ընդդեմ Կիեւում ստեղծված իրավիճակի: