Կապանում ջրատարից հայտնաբերված 80-ամյա Պ.Ա.-ն 2013թ դեկտեմբերի 6-ից անհետ կորած էր: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նա տառապել է սկլերոզով: Նրա ընտանիքի անդամները, հարազատները հույսները կորցրել են, քանի որ ամիսներ շարունակ տեւած որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 18 շենքի բնակարաններից մեկից 79-ամյա Պ. Ս.-ը ժամը 05.30-ի սահմաններում դուրս է եկել եւ չի վերադարձել: Դեպքի մասին տեղեկացվել էր Կապան քաղաքի ոստիկանության օպերատիվ հերթապահը, ով հայտնել էր, թե իրենք տեղեկացված են դեպքի մասին եւ աշխատանքներ են տանում քաղաքացուն գտնելու ուղղությամբ: Իսկ փետրվարի 19-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 20 շենքին հարակից ջրատարում հայտնաբերվել է դի: Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել 80-ամյա Պ.Ս.-ի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:



























