Ոստիկանության Կենտրոնականի բաժնում փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ մի տղա եւ աղջիկ վնասել են իրենց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ին «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում 1991 թ. ծնված Դավիթ Ք.-ն եւ 1993 թ. ծնված Մանուելա Գ.-ն վիճաբանել են, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Մանուելա Գ.-ն կոտրել է ապակյա շիշը եւ դրա կտորով վնասել իր եւ Դավիթ Ք.-ի ձեռքի դաստակները:
Կատարվում է հետաքննություն:



























