ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Ուկրաինայում բռնությունները՝ Կիեւում ստաղծված իրավիճակի պատասխանատվությունը դնելով երկրի կառավարության վրա, հաղորդում է CNN-ը:

Օբաման նաեւ նախազգուշացրել է հետեւանքերի մասին, եթե բռնությունները շարունակվեն: «Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրադրությանը եւ սպասում ենք, որ Ուկրաինայի կառավարությունը զսպվածություն կցուցաբերի ու բռնության չի գնա խաղաղ ցուցարարների հանդեպ»,- հայտարարել է նա Մեքսիկա կատարած այցի ընթացքում:Նախագահի խոսքով՝ իրենք նաեւ սպասում են, որ խաղաղ ցուցարարները կշարունակեն խաղաղ լինել: