«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ, ով, մասնավորապես, նշել է, թե նշված սպանության հետ որեւէ առնչություն ունենալը Տիգրան Ասատրյանի համար զավեշտալի կարելի է համարել, քանի որ բոլորը գիտեն, որ նա հանդիսանում էր սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը. ««Նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Մինչ օրս իմ պաշտպանյալը ծանր է տանում Արթուր Սաֆարյանի հետ պատահածը՝ համարելով, որ իր ընտանիքի վրա են ձեռք բարձրացրել։

Իսկ Մովսեսի (Ըստ ոստիկանության, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել է նրան։ Ի դեպ, դին դեռեւս չի հայտնաբերվել-հեղ.) հետ Տիգրան Ասատրյանը, որքանով որ գիտեմ, առնչություն չունի։ Ուղղակի ինձ համար տարօրինակ է՝ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ինձ հասանելիք փաստաթղթերից կարող եմ ենթադրել,  որ Մովսեսը կենդանի է, նա մահացած չէ եւ նրան հարցեր տալու հնարավորությունը, կարծում եմ, հետագայում բոլորը կունենան»,- հայտարարեց Տիգրան Ասատրյանի պաշտպանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում