«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը այսօր իրենց հերթական փակ նիստն են անցկացնելու: Ենթադրվում է, որ քննարկումը կսկսվի հանրապետականի առաջարկած «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ հարցից:
Այսօր չորս ուժերը պետք է Ազգային ժողովի նախագահին պատասխանեն` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, նիստից հետո նաեւ համատեղ գրավոր հայտարարություն կտարածվի այդ հարցի վերաբերյալ: Դատելով նույն ուժերի մոտ երեկ տիրող տրամադրություններից՝ հնարավոր է, այսօր եւս վարչապետին անվստահություն հայտնելու հարցին հերթը չհասնի:
Իհարկե, նիստի ընթացքում հարցը քննարկման առարկա կդառնա, բայց համապատասխան գործընթաց հարուցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դժվար թե լինի, թեեւ նույն ուժերի ներկայացուցիչները, ինչպես խոստացել էին, դեռ անցյալ շաբաթվա վերջին պետք է այդ հայտարարությունը տարածեին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























