ԱՄՆ-ն մուտքի վիզա տրամադրելիս սահմանափակումներ է կիրառում ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են Ուկրաինայում բռնության համար, հայտնել է Պետդեպը:
Պետդեպի դիվանագետն անվանական չի թվարկել, թե ում են վերաբերում սահմանափակումները, ինչպես նաեւ նշել է, որ տվյալ որոշումը կարող է չեղյալ հայտարարվել, եթե Ուկրաինայոմ իրավիճակը կարգավորվի:
«Իսկ եթե իրավիճակը չկարգավորվի, կարող են ԵՄ-ի գործընկերների կողմից այլ քայլեր էլ հետեւել», - զգուշացրել է նա, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների վերջնական հարցը դեռ լուծված չէ:
«Հայտնի է, որ պատժամիջոցներ կիրառելու գործընթացը բավական բարդ է: Այն կախված է նրանից, թե ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվելու, եթե կիրառվեն ընդհանրապես: Չեմ ցանկանում առաջ ընկնել», - ասել է նա:




























