«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել։ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասին փաստաթղթերը լրացնելիս այլեւս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, եւ այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»։

 Ըստ Ս. Սահակյանի՝ նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին եւ այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում