Ուկրաինայի «Աջ սեկտոր» ազգայնական-ծայրահեղական միավորումը մտադիր է շարունակել հակամարտությունը` չնայած հաշտության եւ բանակցությունների վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ պայմանավորվածությանը, հայտարարել է կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը:
«Լսել եմ, պարոն Յանուկովիչը հայտարարել է «Հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին: Այդ կապակցությամբ «Աջ սեկտորը» կոչ է անում ճնշել ներքին օկուպացիան: Մարզերում մեր եղբայրները նույնպես սկսել են հարձակվել: Դա մեզ հնարավորություն կտա մայրաքաղաքում մեկընդմիշտ լուծել Ազգային հեղափոխության կարեւոր հարցերը», - գրել էր Յարոշը Facebook-ի իր էջում:
Ինչ-ո մեկը ցանկանում է կանգնեցնել ժողովրդական ապստամբությունը` կեղծ հաշտության հռչակմամբ: Պաշտոնապես հյատարաում եմ, որ «Աջ սեկտորը» ոչ մի համաձայնագիր չի ստորագրել եւ ոչ ոքի հետ ոչ մի բանի մասին չի պայմանավորվել, այդ պատճառով էլ ընդվզած ժողովրդի գրոհը պետք է շարունակվի», - եզրափակել է Յարոշը, հաղորդում է LB.ua-ն:




























