ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ ընկել է, այդ մասին են վկայում Gallup-ի անցկացրած հացման արդյունքները: Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտնել է ամերիկացիների միայն 34 տոկոսը:
Հաղորդվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանն ունի ամենացածր վարկանիշն այլ երկրների շարքում. 2013թ. ՌԴ-ի վարկանիշը կազմոմ էր 44 տոկոս:
Նվազել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը. ամերիկացիների 63 տոկոսը բացասաբար է վերաբերվում ՌԴ-ի նախագահին: 2013թ. այդ ցուցանիշը 54 տոկոս էր, հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ 2013թ. աշնանը` 15 տարվա մեջ առաջին անգամ, ամերիկացիների գրեթե կեսը հայտնել է, որ Ռուսաստանը թշնամի են համարում, այլ ոչ` դաշնակից:
Վարկանիշում 2002թ.-ից ի վեր ամենավերջին տեղում է ԿԺԴՀ-ն. այդ երկրի նկատմամբ դրական է արտահայտվել ամերիկացիների միայն 11 տոկոսը: Ամերիկացիների 53 տոկոսը ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կոնֆլիկտը սպառնալիք են համարում ԱՄՆ-ի շահերի համար՝ առաջիկա 10 տարում:
Իրանն այս տարի ստացել է 12 տոկոս. Նախորդ տարվա համեմատ` նրա վարկանիշը բարձրացել է 3 տոկոսով: Իրանին հաջորդում են Սիրիան` 13 տոկոս, եւ Աֆղանստանը` 14 տոկոս:
Ամերիկացիների շրջանում հերթական անգամ ամենամեծ հռչակն է վայելում Կանադան. Դրական է արտահայտվել ամերիկացիների 93 տոկոսը:
Gallup-ի 2014 թ. փետրվարի 6-9-ին անցկացրած հարցմանը մասնակցել է 1023 ամերիկացի: Վարկանիշում նեկայացված են 22 երկիր:




























