Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի եւ 258 (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Աշոտ Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին: