«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում հաղորդվել է, որ Ազատության հրապարակի հարակից միակ կանաչ տարածքի վրա տաղավարներ են տեղադրվում։

«Քանի որ դրանց տեղադրումը չի անցել օրենքով սահմանված որեւէ գործընթաց, այս փաստը Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի կոռումպացվածության արդյունում կատարվող եւս մեկ հանցագործություն է։

Այս ապօրինությունը շուտափույթ չվերացնելու դեպքում, օրենքի առաջ պատասխանատվությունն ընկնում է փաստացի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանի վրա։

Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: