Ուկրաինայի Գերագույն Ռադան «ճգնաժամային» օրինագիծ կմշակի, որը կապահովի իշխանության բոլոր մարմինների աշխատանքը մինչեւ Սահմանադրության փոփոխությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Գերագույն Ռադայի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելու ընթացքում համաձայնեցված օրինագիծ կմշակվի, որը կապահովի իշխանության բոլոր մարմինների գործունեությունը մինչեւ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու գործընթացի վերջնական ավարտը: Այդ փաստաթղթի նախապատրաստությունից եւ համաձայնեցումից հետո այն կներառվի խորհրդարանի օրակարգում»,-ասված է Գերագույն Ռադային կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:




























