Ուկրաինայի Գերագույն ռադայում տարհանում է սկսվել, աշխատակիցները լքում են շենքը, հայտնել է պատգամավոր Վլադիմիր Լիտվինը:
Ցուցարարները ներխուժել են Գերագույն ռադայի շենք: Իրավապահները նահանջել են Մարինյան այգի: Ուժայինները պնդում են, որ ցուցարարների մոտ մարտական փամփուշտներ կան:
Ներկայումս «Բերկուտի» անդամները ցուցարարներին հեռացրել է Անկախության հրապարակի կողմը: Ինստիտուտսկի փողոցում շուրջ 3 հազար ցուցարարներ են խմբված:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները արգելափակել են Կիեւի կենտրոնական փողոցների երթեւեկությունը: Մինչեւ ժ. 16:00-ն ամբողջ Մայդանը պետք է մաքրվի, լրագրողներին ասել են իրավապահ մարմինների աղբյուրները:
Ցերեկվա ժամը մեկի սահմաններում Գրուշեւսկիում ծանր տեխնիկա է հայտնվել, հայտնում է «ՈՒՐԱ-Ինֆորմը»:
Բերկուտցիների պատնեշներին է մոտեցել БТР մեքենա, դրա ուղղությամբ քարեր եւ նռնակներ են նետվում:
Ցուցարարները կրկին անցել են հարձակման: Ըստ լրագրողների՝ БТР-ը պետք է գործածվի նախօրեին ավերված բարիկադների մնացորդները մաքրելու համար:




























