Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը յուրահատուկ ռեկորդ է սահմանել՝ 2011-ից այս կողմ խորհրդարանից եկած բոլոր օրինագծերը հաստատելով։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2007-ից այս կողմ, ինչ Աբդուլլահ Գյուլը դարձել է նախագահ, նրան է ներկայացվել ընդհանուր 836 օրինագիծ, որոնցից ընդամենը 4-ի նկատմամբ է վետո կիրառել։ Իսկ 2011-ից այս կողմ ներկայացված բոլոր օրինագծերը հաստատել է։
Աբդուլլահ Գյուլը նաեւ շատ արագ հաստատել է «Մեծ կաշառքից» հետո դատական համակարգի իրավասությունները սահմանափակող եւ ինտերնետի գրաքննության մասին աղմկահարույց օրենքները։
Ինտերնետի գրաքննության մասին օրենքի հաստատումից հետո Twitter-ում Աբդուլլահ Գյուլի հետեւորդները թիվը պակասել է 100 հազարով։



























