Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ չեղյալ է հայտարարվել՝ «ելնելով անվտանգության նկատառումներից»: ԱՅս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հրավերով Յիեւ են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարները:

«Ես զանգահարել եմ գործընկերներիս ու հրավիրել Կիեւ: Մենք ցանկանում ենք, որպեսզի Արեւմուտքի կողմից Ուկրաինայում տիրող իրավիճակի հանդեպ մոտեցումը հավասարակշռված լինի: Մենք հասկանում ենք, որ դա ընկալման խնդիր է: Մենք ցանկանում ենք, որպեսզի ԱԳ նախարարներն ամեն ինչ սեփական աչքերով տեսնեն ու սեփական տպավորությունները ստանան»,-ավելի վաղ ասել էր Կոժարան: