Այս տարվա սկզբից Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները ավելի քան 150 ուսումնական թռիչք են իրականացրել: Յուրաքանչյուր թռիչքի միջին տեւողությունը կազմել է մոտ 15 ժամ, ինչը 15 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ավիաբացային NEWS.am-ին հայտնել են, որ «ՄԻԳ-29» 4+ սերնդի կործանիչների անձնակազմը ուսումնական վարժանքների ժամանակ հիմնականում ուշադրություն է դարձնում թռիչքի տեխնիկայի մշակմանը՝ ցածր ամպամածության պայմաններում, ցածր բարձրության վրա, ինչպես նաեւ երկրից բարդ ռադիոտեխնիկական կառավարման դեպքում:
Տարվա սկզբից «ՄԻԳ-29» կործանիչների օդաչուները ավելի քան 50 մանեւրային ուսումնական մարտեր են անցկացրել ինչպես անհատական մենամարտերի տեսքով, այնպես էլ խմբերով՝ 500-8000 մետր բարձրության վրա:



























