Եվրամիությունը պատրաստվում է անհատական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում բռնության համար պատասխանատու անձանց նկատմամբ: Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մենք պատրաստվում ենք դրան, որպեսզի օրվա երկրորդ կեսին պատժամիջոցներ կիրառենք այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնության համար»,-ասել է նա, հաղորդում է «RBK Ուկրաինան»:
Բացի այդ, Ֆաբիուսն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջելու են դադարեցնել բռնությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, օրվա երկրորդ կեսին նախատեսված է ԵՄ խորհրդրի նիստը, որը նվիրված է արտաքին հարաբերություններին, որտեղ կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:




























