ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի եւ «Սյունիքի աշխարհազորի» հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են,թ ե նա 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին եւ զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից եւ կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել եւ տնօրինել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ եւ ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:

Ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես եւ 1-02 հեռախոսահամարներով: