Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը դատապարտել է բանտից նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի մարդասպաններին ազատ արձակելու ծրագիրը, հայտնում է AFP-ն: Ըստ նրա՝ 1991թ. վարչապետի սպանությունը «հարձակում էր հնդիկ ժողովրդի ոգու վրա»:
Սինգհը հավելել է, որ նրանց ազատ արձակելը «կհակասի արդարադատության բոլոր սկզբունքներին», հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի Տամիլնադ նահանգի իշխանությունները որոշել են ազատ արձակել յոթ մարդու, որոնք մեղավոր էին ճանաչվել Ռաջիվ Գանդիի սպանության մեջ, «քանի որ նրանք արդեն նստել են 23 տարի»:




























