Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը չի բացառում, որ երկրում իրավիճակի լարման դեպքում Ղրիմը կարող է առանձնանալ Ուկրաինայից:
«Հնարավոր է, եթե երկիրը փլուզվի: Ամեն ինչ դրան է գնում»,-հայտարարել է Կոնստանտինովը, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Նրա կարծիքով՝ «երկիրը փրկելու շանս դեռ կա: Այն շատ հեղհեղուկ է, բայց դեռ կա, թեեւ դե փակտո Ուկրաինայի պառակտումն արդեն տեղի է ունեցել»:
Կոնստանտինովը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր ռուսական կուսակցությունների եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Ավելի վաղ, Ղրիմի խորհրդարանում քննարկել են Ռուսաստանին դիմելու հարցը, որտեղ խնդրում են խառնվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:




























