Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության ԵՔՎ քրեական հետա¬խուզության օպերատիվ խումբը եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Զննվել է կոյուղագծի 50 դիտահոր: Ժամը 18.30-ի դրությամբ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Փետրվարի 20-ին, ժամը 10.39-ին կոյուղագծի դիտահորերում դիակի որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը:



























