Ուկրաինան ներկա վիճակով ոչ Ռուսաստանին է պետք, ոչ Եվրոպային, փետրվարի 20-ի  մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ նրանք չգիտեն՝ ինչ անել, ինչպես օգնել Ուկրաինային:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի եւ Եվրոպայի հակամարտությունը ոչ մի կապ չունի Ուկրաինայի հետ: «Ուկրաինայում խոսքը ԵՄ-ի կամ ՄՄ-ի մասին չէ, այլ պետության գոյության: Խոսքը պիտակ ընտրելու մասին չէ, այլ պետության կառուցման», -  նշել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ Ուկրաինան չէր պատրաստվում անդամակցել ՄՄ-ին, եւ անդամակցելու հեռանկարներ էլ չկան: