Չինաստանում մի տղամարդ մեծ հասարակական աղմուկ է բարձրացրել, երբ համացանցում նկարներ են տարածվել, որոնցում երևում է` ինչպես է նա բռնությամբ հանում դեռահաս դստեր հագուստը և կիսամամերկ նրան փողոցով քարշ տալիս:

Նկարները հեռախոսով լուսանկարել է ականատեսներից մեկը և դրանք տարածել չինական սոցկայքերից մեկում: Նկարներն առաջացրել են շուրջ 300 մլն օգտատերերի զայրույթը:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ հայրը մի քանի ժամ փորձել է համոզել դստերը, որ հագնի  բաճկոնը, սակայն աղջիկը հրաժարվել է ենթարկվել նրան: Հայրը կորցրել է համբերությունը, ագրեսիվորեն աղջկա հագից հանել շապիկը և ձեռքերից բռնած ցուրտ եղանակին նրան 100մ քարշ տվել փողոցով:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հոր դաժան արարքը բռնություն չեն համարել և նրա նկատմամբ ոչ մի պատիժ չեն կիրառել: