Փրկարար ծառայությունը փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանում: Հրշեջ փրկարարները ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 1973 թ. ծնված Ն. Օ.-ի դին` տարբեր աստիճանի այրվածքներով: