Չինացի նկարիչները ստեղծել են Չինաստանի նախագահի անիմացիոն կերպարը, որը կոչվում է «Ո՞ւր է գնում Սի Ցզինպինի ժամանակը»: Նախագիծն իրականացվել է «Ցյանլուն» ուեբ-կայքի կոլեկտիվի կողմից, որը հրապարակման պահից ի վեր այցելել է երկու միլիոն մարդ:

Անիմացիոն կերպարի ստեղծման համար հիմք է հանդիսացել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ Սի Ցզինպինի տված պատասխաններից մեկը: «Ո՞ւր է գնում իմ անձնական ժամանակը: Իհարկե, աշխատանքի վրա»,-ասել էր նախագահը: Նրա կերպարն ընտրվել է՝ պատկերավոր կերպով ցույց տալի նրա զբաղվածության մակարդակը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: