Փետրվարի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կենտրոնական բանկի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել բանկի աշխատակցուհուն եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ փետրվարի 19-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ»-ի վարորդը Վ. Սարգսյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ եւ պատճառել մարմնական վնասվածք:
Նույն օրը, ժամը 23.30-ին, վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:



























