Անցած գիշեր Ղըրղզստանում անցել է առանց միջադեպերի: Կարգն ապահովել են ոստիկանության աշխատակիցներն ու ինքնապաշտպանության ջոկատները:
Մայովկա գյուղում, որը հայտնի դարձավ տեղի ունեցավ զանգվածային ջարդերից հետո, որեւէ ապօրինի գործողություն չի արձանագրվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գյուղական վարչակազմը: Ինքնապաշտպանության ջոկատների եւ դրուժինաների շտաբերի տեղեկություններով, Բիշքեկում եւս ամեն ինչ հանգիստ է եղել:
Երկրի ուժային կառույցներին հանձնարարվել է ապահովել քաղաքացիների եւ նրանց ունեցվածքի անվտանգությունը: Քաղաքացիների վրա ավազակային հարձակումների դեպքում ուժայինններին թույլատրվել է կրակել հանցագործների վրա:
Համապատասխան հրահանգն իրավապահներին տվել է Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան: Թույլատրվել է նաեւ կրակել նրանց վրա, ովքեր կհարձակվեն քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների վրա:
Հիշեցնենք, որ երկուշաբթի հարձակումներ էին եղել Բիշքեկի հյուսիսային արվարձանում, իսկ Մայովկա գյուղում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհեր էին գրանցվել:




























