Ապրիլի 25-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 9 քաշային կարգերում ուժեղագույն մարզիկները կվիճարկեն Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ մրցաշարից հետո կպարզվեն այն մարզիկները, որոնք մասնակցելու են մայիսի 13-ից 17-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:



























