Աֆղանստանի հյուսիսում  հզոր պայթյունը առնվազն 15 մարդու մահվան է հանգեցրել, 27-ը վիրավորվել են: Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է աֆղանական Ֆարյաբ նահանգի Մեյմենա քաղաքի շուկաներից մեկում:

Նախնական տվյալով՝ պայթուցիկը գտնվել է մեքենայում, որի ղեկին եղել է մահապարտ-ահաբեկիչը: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: