NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է միջազգային գործերով լրագրող Օլիվիա Ուորդի հոդվածը, որը հրապարակվել է «Toronto Star»-ում:
Ղրիմում իրադարձությունների ցունամին Արեւմուտքում շնչարգելություն առաջացրեց: Ուկրաինայից ռուսալեզու բնակչության անկախացման հանրաքվեից եւ Ռուսաստանի բացահայտ անեքսիայից հետո «սառը պատերազմի» ուրվականներ երեւացին:
«Երբ հեռուստացույցով տեսնում եմ փողոցներում զինվորական համազգեստով ռուսների, հիշողություններ են առաջանում, որոնց մասին չէի ցանկանա հիշել»,- նշում է «Եվրոպայի ուրվականները» գրքի հեղինալ Աննա Փորթերը, ով 1956թ.-ին խորհրդային ներխուժումից հետո ծնողների հետ փախել էր Հունգարիայից:
Արեւմուտքում ռազմական կաբինետներին հուզում է մի հարց՝ արդյո՞ք սա երկրորդ Խորհրդային միության սկիզբն է: Այս կապակցությամբ «Կոմունիզմի վերելքն ու անկումը» գրքի հեղինակ Արչի Բրաունը նշել է.«Ոչ Պուտինը, կամ որեւէ այլ մեկը Խորհրդային Միության վերակազմավորման հնարավորություն չունի: Չկա միավորող գաղափարախոսություն, որ կգրավի Ռուսաստանի սահմաններից դուրս մարդկանց, չկա նույնիսկ միավորող գաղափար ռուսական ղեակավարության շրջանում: Մենք ականատես չենք լինի, թե ինչպես են այլ պետությունները մեկը մյուսի հետեւից միանում մայր Ռուսաստանին»:
Ուրեմն ի՞նչ հույսեր կարող է ունենալ Պուտինը: «Ավելի լայն իմաստով Պուտինն իր տեսակի մեջ «թեթեւացած Խորհրդային Միության» հիմնադիրն է՝ երկների ցանց, որոնք Մոսկվայի վերահսկողության ներքո են՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքաան դիրքը բարձրացնելու նպատակով: Ուկրաինան այդ նախագծի անկյունաքարն է»,- նշել է Քարնեգիի եվրոպական կենտրոնից հրավիրված գիտնական Ուլրիխ Սպեկը:
Սակայն ռուսալեզու բնակիչների իրավունքների պաշտպանության պատրվակով Ռուսաստանի ներխուժումը Ղրիմի տարածք փոխում է իրավիճակը, որի հետեւանքներն ալիքի պես կտարածվեն նախկին ԽՍՀՄ տարածքում: Պուտինի գործողություններն անհանգստացնում են նույնիսկ մերձավոր դաշնակիցներին: Պուտինի Եվրասիական միության անդամներ կամ հավակնորդներ Ղազախստանը, Բելառուսիան եւ Հայաստանը բավական անհանգիստ են, իսկ երկուսն արդեն ճանաչել են Կիեւի ժամանակավոր կառավարությունը:
Նրանք անհանգստության պատճառներ ունեն: Ռուսաստանի կառավարությունը Ղրիմը կլանելուց հետո ներկայացրել է օրինագիծ քաղաքացիություն շնորհել նրանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին, ինչ-որ ժամանակ ապրել կամ հարազատ է ունեցել Խորհրդային Միության տարածքում: Անհանգիստ հետխորհրդային երկրներն ունեն ռուսալեզու քաղաքացիներ եւ հիշում են, որ նույն պատրվակն օգտագործվել է Վրաստանում՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան վերահսկողության տակ վերցնելու նպատակով:
Երբ Խորհրդային Միությունն առաջին անգամ իր վերահսկողության ներքո վերցրեց արեւելյան եւ արեւմտյան հարեւաններին, այդ թվում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, նա ավել կամ պակաս հաջողությամբ պարտադրեց է ռուսաց լեզուն: Կրթությունն, ինչպես նաեւ միլիոնավոր ռուսների տեղահանումներն ապահովեցին դրա մշտական ներկայությունը: Երբ նախկին խորհրդային երկրներն առանձնացան Ռուսաստանից, էթնիկ ռուսները բախվեցին թշնամանքի եւ խտրականության հետ, այն ժամանակ, երբ պետությունները սկսեցին առաջ քաշել իրենց լեզուն ու մշակույթը: Շատ ռուսախոսներ հաստատվեցին Ռուսաստանում կամ արտասահմանում:
Սակայն, Ռուսաստանի նախագահի նախատեսած ավարտը դեռ պետք է կռահել: Խորհրդային Միության փլուզումն անվանելով «անցյալ դարի աշխարհաքաղաքական ամենամեծ աղետ», նա աշխատում է վերականգնել Ռուսաստանի տեղն աշխարհում, օգտագործելով անկանխատեսելի էներգետիկ տնտեսությունը՝ խստացնում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ճնշումը, ինչպես նաեւ շահում է Արեւմտյան Եվրոպայում ռուսական նավթից եւ գազից աճող կախվածությունից:




























