2010թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվել է Ս. Պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև արարողության մասնակիցները ուղևորվել են Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Այստեղ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են դրել եղեռնի զոհերի հուշարձանին:

Արորողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում: