Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին հրավիրել է Հայաստան։ Նա Բաքու է մեկնել վերջինիս հրավերով։ Սա Ամենայն Հայոց կաթողիկոսի Բաքու կատարած առաջին այցն է վերջին տասնամյակների ընթացքում։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», դիմելով ներկաներին՝ Գարեգին Երկրորդն առաջարկել է Համաշխարհային միջկրոնական հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր կենտրոն Էջմիածնում։