Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Մոսկվայի հարավում անհայտ անձանց մի խումբ հարձակվել է կովկասցիների վրա։ Միջադեպի արդյունքում կովկասցիներից մեկը վիրավորվել է եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հարձակվողներից մեկը մի քանի անգամ կրակել է ատրճանակից։ Հանցագործները դիմել են փախուստի սեւ գույնի «ՎԱԶ-2114» մեքենայով։

Հիշեցնենք, որ նմանատիպ հարձակում տեղի էր ունեցել նաեւ ապրիլի 25-ին՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում է օպերատիվ հետաքննչական խումբը: