Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըն Հայոց ցեղասպանության վերաբերյալ այնպիսի կեղտոտ պատասխան է տվել, որ այն նույնիսկ զարմացրել է թուրքական լրատվամիջոցներին:

Վեֆա Բարդաքչըն նշել է, որ երբ թուրքերը Չանաքալեում թշնամիների դեմ կռվում էին, այդ ընթացքում հայերը, որոնք Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաներն էին, թուրքերին դավաճանեցին: «Մեզ ետեւից դանակահարեցին, մեզ դավաճանեցին: Այդ դավաճանության դիմաց էլ պատասխան ստացան»,-նշել է Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըն: