Թեպետ Ադրբեջանն անում է ամեն բան, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս բերի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, այնուամենայնիվ հարցը դեռ տեւական ժամանակ պետք է մնա հենց ԵԱՀԿ-ի վերահսկողության ներքո։ Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը փրփուրներից է կառչում, քանի որ գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը զարգանում է ոչ իր օգտին. «Այս առումով հետաքրքիր են նաեւ ադրբեջանաթուրքական հակասությունները։ Խորքային առումով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ ընդհանրություններ կան, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը. իսկ պետական շահերն ավելի կարեւոր են»,- համոզմունք հայտնեց Մինասյանը։




























